10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկու տարի Նժդեհի եղբոր դուստրը գիշերում է նախագահականի դիմաց. պահանջում է նախագահից /վիդեո/

Երկու օր առաջ լրացավ 2 տարին, ինչ Նախագահական նստավայրի դիմաց շուրջօրյա նստացույց  է անում Գարեգին Նժդեհի եղբոր դուստրը՝ Էմմա Սահակյանը: 2009 թ-ից, նա հայտնվել է փողոցում: Նախկինում բնակվել է Օրբելի 8 շենքի բնակարան 73 հասցեում՝ քրոջ տանը, ով ժառանգ չուներ: Քրոջ մահից հետո Էմմա Սահակյանի մյուս քրոջ աղջիկը՝ Սուսաննա Մարգարյանը, կեղծ փաստաթղթերով տիրացել է բնակարանին, առանց Էմմա Սահակյանին զգուշացնելու հանել նրան գրանցումից և բնակարանից գողացել նրա ողջ ունեցվածքը և փաստաթղթերը: 

76 ամյա տարեց կինը չի հասկանում, ո՞րն է իր մեղքը: Դաժան ձմեռը հաղթահարելուց հետո, դեռ հույս ունի որ կյանքի վերջին տարիները կանցկացնի սեփական տանիքի տակ:

“Գնացել էի ընկերուհուս տուն վերադարձա ու անակնկալի եկա, տեսա տանս դուռը փակ և կապարակնքած….ինձ առաջարկել են ծերանոց գնալ, իսկ ես ասել եմ ծերանոց ուղարկեք Ձեր հարազատմներին, որ հետո էլ դուք գնաք”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Էմմա Սահակյանը:

Նա ամեն օր դիմավորում և ճանապարհում է նախագահին ուղեկցող շարասյունը, սակայն այդպես էլ ուշադրության չի արժանանում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ