24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայ բժիշկները Սիրիայում բուժօգնություն են ցուցաբերել 6288 քաղաքացու

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների երրորդ խմբի սակրավորները հոկտեմբերի 8-ից մինչև հոկտեմբերի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 1500 քմ տարածք։ Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս հայ մասնագետները 116000 քմ տարածք են մաքրել։

Նույն ժամանակահատվածում մարդասիրական խմբի բժիշկները մասնագիտական օգնություն են ցուցաբերել 688 մարդու։ Հայաստանցի բժիշկները սիրիացի մասնագետների հետ գործակցությամբ իրականացրել են հիվանդ զինվորականների և տեղի խաղաղ բնակչության հետազոտություններ ու բժշկական միջամտություններ։

Վիրաբուժական օգնություն է ստացել 39 քաղաքացի, էնդոկրինոլոգին դիմել է 76 մարդ, թերապևտիկ պրոֆիլների հիվանդների թիվը 86 է, դիմածնոտային հետազոտության է ենթարկվել 11 մարդ, գինեկոլոգները բուժել են 191, մաշկաբանները՝ 104, ատամնաբույժը՝ 13 հիվանդի։ Հայ մասնագետներն աջակցել են 108 երեխայի: Ընդհանուր առմամբ՝ փետրվարի 15-ից մինչ օրս բժշկական օգնություն է ցուցաբերվել 6288 քաղաքացու։

   

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ