08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ազգային ժողովը օրենք է խախտել. Հայոց աշխարհ

Ըստ “Հայոց աշխարհ”-ի, վերջին օրերին մեզանում բուռն քննարկումների թեմա է դարձել այն հանգամանքը, որ մի շարք միջոցառումներ պետական հաստատություններում անցկացվում են ռուսերեն։ Արդյոք դա օրենքի խախտում չէ՞։ Թերթի զրուցակիցն է  Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը: 

  
   -Ընդհանրապես հրապարակային միջոցառումները ՀՀ-ում, համաձայն մեր օրենսդրության, պետք է ընթանան հայոց լեզվով եւ համաժամանակյա թարգմանությամբ այն լեզուներով, որոնք տվյալ պահին անհրաժեշտ են: Դա արվում է, որպեսզի ելույթների բովանդակությունը հասու լինի բոլոր ներկաներին: Ի դեպ, ոչ միայն Հայաստանի, այլեւ գրեթե բոլոր քաղաքակիրթ երկրների օրենսդրությունը այդպես է սահմանել: 
   Ես ողջունում եմ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, որում ասվում է` խորհրդարանում ցանկացած նման միջոցառման ժամանակ պետք է անպայման լինի հայերեն համաժամանակյա թարգմանություն: Միայն փոքր, ոչ հրապարակային բանակցային քննարկումները կարող են փոխընդունելի լեզվով տեղի ունենալ:

   –Այսինքն` օրինակ, Դմիտրի Այսինքն օրինակ Դմիտրի Կիսելյովի մասնակցությամբ միջացառման դեպքում եւ խորհրդարանը, եւ հեռուստաընկերությւոնը խախտե՞լ են օրենքը

    -Սկզբունքորեն՝ այո, օրենքը խախտվել է: Անկեղծորեն պիտի ասեմ, որ լեզվի տեսչությունն իր պատմության ընթացքում այդպիսի խախտում երբեւէ չէր արձանագրել:

   Կարծում եմ, որ ապագայում կազմակերպիչները նման միջազգային ժողովներ, կոնֆերանսներ եւ այլ միջոցառումներ անցկացնելիս պետք է անպայման մտածեն համաժամանակյա թարգմանության մասին: Եթե նույնիսկ մեկ մարդու հասանելի չէ իր ազգային լեզուն, դա արդեն իսկ նրա իրավունքների կոպտագույն խախտում է: 

 

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ