23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլը և իր իմքայլակաները շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ». Արթուր Թովմասյան

Արթուր  Թվմասյանը  ֆեյսբուքյան  իր էջում գրել է

«Նիկոլը և իր իմքայլակաները շարունակում է կռվել Սերժ Սարգսյանի ստվերի հետ:

Հանրության համար հավանաբար գաղտնիք չէ, որ Նիկոլնն ունեցել է մանկության երկու երազանք՝ ձերբակալել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին։ Առաջին երազանքը մասամբ իրականացել է, իսկ Սերժ Սարգսյանի դեպքում պատկերը լրիվ այլ է։ Ամիսներ առաջ տեղեկատվական արտահոսք եղավ, որ հնարավոր է՝ առաջիկայում ձերբակալեն ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն տեղի ունեցած տեղեկատվական գրոհի դեպքում, Նիկոլնն այդ փուլում որոշակի առումով տեղի տվեց։ Չնայած փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը Նիկոլի վերջին փամփուշտն է, և այն օգտագործելով՝ նա բացահայտ կանգնում է լուրջ խնդրի առաջ։ Նիկոլը ոչինչ չի ստանալու Սերժ Սարգսյանի ձերբակալմամբ, բացի հերթական ժամանակավոր տեսարանից, որից հետո նա կանգնելու է Պողոսների առաջ ձեռնունայն, քանի որ այլևս չի կարողանալու պատասխան տալ, թե հիմա ո՞վ է մեղավոր իր շարունակական ձախողումների համար, երբ Սերժ Սարգսյան արդեն իսկ ձերբակալված է։ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանը երեկվա Իր խոսքում վարչապետմՆիկոլին բացահայտ հորդորում է, որ՝ նախ փորձիր իրականացնել այն խոստումները, որոնցով ժամանակին հրապարակներ էիր լցնում։ Քաղաքական ազատության համար մեծ սպառնալիք է առաջանում այնտեղ, որտեղ պոպուլիստ-առաջնորդները հանդես են գալիս՝ որպես «սովորական մարդկանց» հիմնական պաշտպաններ՝ համոզելով ընտրողներին, որ «ժողովրդի շահերի համար» թույլատրելի է «քաղաքական իսթեբլիշմենտի» վերակառուցումն ու առկա կանոնների ոտնահարումը։

Հ.Գ. «Հայ ժողովուրդը պահելու մասին մտածողը, պետք է մտածե հայու թվական, տնտեսական ու մտավորական ուժերու կենտրոնացման մասին, պետք է մտածե հայու ազգային զգացման ու գիտակցության ուժեղացման մասին. իսկ ասոնք հնարավոր է միայն այն ժամանակ, երբ կապրի հայ հոգիին մեջ իր անկախության համոզումը…»:
Լ. Շանթ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ