23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Է՞ս չեք արա … Նիկոլ Փաշինյանի Ատելության կուսակցությունը թաթար-մոնղոլների հոգեզավակն է»

Հանրակրթական դպրոցներում «Հայոց Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդումը դադարեցնելու միտքը Ատելության կուսակցության իրական դեմքն ու պատկերն է: Միայն տգետը կարող է հակառակը պնդել, որ Հայկական լեռնաշխարհում հայկականությունը գծել է Հայ Առաքելական Եկեղեցին` իր վանքերով ու եկեղեցիներով:

Հայկականության ողջ միտքը մեզ է փոխանցել Հայ Առաքելական Եկեղեցին ու Հայ Առաքելական Եկեղեցին է հայոց լեզվի հետ միասին հայկականության հենասյունը: Եկեղեցի ատող, ազգ ատող, ազգայինն ատող այս խմբակը փորձում է անել այն, ինչ արել են օտար նվաճողները:

Ատելության կուսակցությունը թաթար-մոնղոլների և օղուզների գործի ուղիղ շարունակողն է: Սրանք փորձում են անել այն, ինչը չի ստացվել օսմանների մոտ, չի ստացվել Սեֆյանների մոտ, չի ստացվել ցարերի մոտ: Միայն թե չասեք` ժողովուրդը… Որովհետև ժողովուրդը խաբվել էր նաև երիտթուրքերի հեղափոխությամբ, ինչի հետևանքով էլ վճարեց իր պատմության մեջ ամեծանր գինը` ցեղասպանվեց ու հայրենազրկվեց: Ու սրանց թիկունքում ժողովուրդ երբեք էլ չի եղել, սրանց թիկունքում եղել է ամբոխը, հիմա մնացել են փողոցային խուժանն ու այլասերվածների բրիգադները: Կարծում եք պատահակա՞ն է Նիկոլ Փաշինյանը Արայիկ Հարությունյանի նմանին նշանակել նախարար:

Ոչ մի պատահականություն չկա. նախարար է մի մարդ, ով մի ձեռքով պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացնում կնոջից տղամարդ դառնալու «հերոսական» ուղու մասին ֆիլմի համար, մյուս ձեռքով` հանրակրթական դպրոցներում արգելում է «Հայոց Եկեղեցու պատմության» առարկայի դասավանդումը: Եվ այդ «փառապանծ» գործի համար բյուջեից ամսեկան 1.5 միլիոն դրամ է ստանում՝ գաղտագողի, սերմացու գողացող մկան նման: Ինչո՞ւ են անում: Որովհետև «Հայոց Եկեղեցու պատմության» առարկան իմացողները նաև հնարավոր է հավատավոր քրիստոնյաներ դառնան, իսկ այդ դեպքում բիբլիական մեղքը հնարավոր չի լինի հերոսացնել ու մեծարել:

Ձեր լեզվով պետք է ասեմ` է՞ս չեք արա…

Միհրան Հակոբյան

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ