Երգը իմ պատուհանս է.օտար ափերում ծնված երգչի առաքելությունը /վիդեո/
Մուսա լեռան հայկական գյուղերը թողած հայերի կողմից Բեյրութից շուրջ 50 կիլոմետր հեռավորության վրա 1939 թվականին հիմնադրվեց Անջարը:Անջարում ծնված հազվագյուտ ձայնով Գևորգը դեռ պիտի շատ հոգիներ հմայեր իր ազգային երգով:
Երգը ճանապարհ է դեպի սրտերը: Երգը հայրենիք չունի, բայց հայ ազգը գոյատևել է նաև իր ազգային-հայրենասիրական երգերի շնորհիվ: Աշխարհի տարբեր հատվածներում սփռված հայրին նաև մերձեցնող ու միացնող մի կամուրջ է հայերեն երգը:
Օպերային երգիչ, տենոր Գևորգ Հաջեանը իր ապրումներն ու զգացումները արտահայտում է հոգու ու ձայնի միաձուլումով:
“Երգը իմ պատուհանս է՝ աշխարհին բացվող: Սակայն կա ազգային պատկանելության խնդիր, որը ամենից առաջ դա եմ գերադասում, որովհետև ծառի կնմանի, որը եթե ծնավ ու լույս աշխարհ եկավ՝ սնունդ պետք է և այդ սնունդը իմ արմատներե ս է, որ ես պետք է ստանամ…”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գևորգ Հաջեանը:
Գևորգ Հաջեանի հոգին է Հայաստանում, գեների կանչը զորեղ է ու բռնագաղթված ժողովրդի ցավը յուրովի տրոփում է նրա հայ գենի զարկերակում:
Գևորգ Հաջեանի հայրենասիրական կատարումները ոգեղեն են, ասես հենց նրա հզոր ձայնի համար ստեղծված:
Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում: