10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մենք պետք է ավանդապաշտ լինենք. գեներալը դարբին-զինագործի մասին /վիդեո/

“Արհեստն է ձեռքի բիլազուկ” ասում է ժողովրդական խոսքը: Իսկ ժողովուրդը միշտ իրավացի է: Դարերից եկող ճշմարտությունը ժողովրդածես ու ժողովրդապատում՝ խաչված գենետիկ առավելությունների երակին դեռ տրոփում է:

Դարբին….դարբնություն՝ արհեստ թե՞ արվեստ: Ֆիլմարվեստի դասական դարձած “Եռանկյունին” ու Մամիկոնյան-Չիլինգարյան տոհմի եզրերը գեղեցիկի ու ռազմականի տեսլականում:

Henaran.am-ի թղթակիցը զրուցեց  “Չիլինգարյան  (Մամիկոնյան) Տոհմ” պատմաազգագրական ՀԿ կազմակերպության նախագահ, ՀՀ ՊՆ սպառազինության պետ-վարչության պետ գեներալ-մայոր Մելս Չիլինգարյանի հետ:

Հունիսի 21-ին Սարդարապատում առաջին անգամ կնշվի դարբնի և զինագործի օրը:

“Չիլինգար կամ չիլինգյար դա հին պարսկերենով կոչվում է՝ զիագործ-դարբին:Տաջիկներն էլ ասում են դա երկաթ ծեծող, կոփող վարպետն է…”,-նշեց Չիլինգարյանը, փաստելով, որ Չիլինգարյան ազգանունը կրողները բոլորը նույն տոհմի ներկայացուցիչներ են:

Գեներալին միշտ հետաքրքրել է դարբնի գործը: Փոքր ժամանակ նա իրենց գյուղում հետևել է դարբնի աշխատանքներին:

Սարդարապատի թանգարանում դեռ պահպանվոււմեն Չիլինգարյան տոհմի դարբին-զինագործների աշխատանքների մասին վկայող նմուշներ:

Դարբնի օրը տեղի կունենա հենց թանգարանի տարածքում: Մինչ տոնական միջոցառման սկիզբը տեղի կունենա Չիլինգարյան  (Մամիկոնյան) Տոհմի համագումարը:

Գեներալը շատ է կարևորում դարբնի դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում, անգամ նորարար տեխնոլոգիաների այս դարաշրջանում հարկավոր է ապավինել այս մասնագիտությանը:

“Ես իրոք համոզված եմ, որ դարբնագործությունը արհեստ է և արվեստը, միակ արվեստը, որ դիցաբանության մեջ ունեցել է Աստված”,-նշեց Չիլինգարյանը հավելելով.”Դարբինները իրոք ծնել են հերոսներ:Դարբնի պատրաստած զենքով հերոսացել են մարդիկ: Այսօր չմեծարել նրանց՝ ինձ թվում է, որ դա շատ սխալ է, բացի դրանից ինձ թվում է, որ մենք պետք է ավանդապաշտ լինենք…”:

Մանրամասերը՝ Henaran.am-ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ