23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին: Ինչո՞ւ է լռում առաջին նախագահտ. Ժողովուրդ

Հոկտեմբերի 27-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հարգանքի տուրք չի մատուցել ո՛չ Եռաբլուր պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին այցելությամբ, ո՛չ էլ ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված ԱԺ բակի հուշակոթողին այցելությամբ: Թե ինչու, փորձեցինք պարզել Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Խոսնակ Մուսինյանը կարճ հաստատեց. «Այո, չի գնացել, չի գնացել, այդքան բան»:

Հիշեցնենք, սակայն, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը ընդդիմության լիդերն էր համարվում, պարտաճանաչ այցելում էր՝ հարգանքի տուրք մատուցելով, իր գաղափարական հավատարմությունն ի ցույց դնելով: Հիմա դեռեւս քաղաքական շահաբաժիններն այս հարցում հստակ բյուրեղացած չեն, ու Տեր-Պետրոսյանն իր այդ հավատարմությունն ասպարեզ բերելու հիմքերը թերեւս դեռ չունի:   ԱԺ հուշակոթողին, ի դեպ, չի այցելել նաեւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Բայց նա, մեր տեղեկություններով, հոկտեմբերի 27-ին` ժամը 18-18.30 սահմաններում, Եռաբլուր է գնացել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազամովն ասաց. «Սերժ Սարգսյանն այցելել է իր ընկերոջ շիրիմին, իսկ Աժ հուշարձանին գնացել ենք մենք՝ ՀՀԿ-ականներով»: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ