Շումախերը շփվում է կնոջ և երեխաների հետ
Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերը դուրս է եկել արհեստական կոմայից։
Նրան արդեն դուրս են գրել Գրենոբոլի հիվանդանոցից և տեղափոխել են Լոզան: Հաղորդվում է, որ Շումախերն ի վիճակի շփվել կնոջ և երեխաների հետ: Հայտնի չէ` խոսքը գնում է խոսակցական շփման մասին, թե ոչ: Շումախերը կարողանում է բացել աչքերը:
Հիշեցնենք, որ ավտոարշավորդը կոմայի մեջ էր հայտնվել ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետևանքով։ Դեպքը տեղի էր ունեցել նախորդ տարվա դեկտեմբերին: