Մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը. Սամվել Ֆարմանյան
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բազմակողմ դիվանագիտության հարթակներում նախկինում իրեն լավ դրսևորած Մնացականյանից գրեթե բան չի մնացել. BBC-ին տված հարցազրույցում նա հախուռն է, չգիտի՝ ինչ ասի, որ ճիշտ լինի դրսում ու սխալ չընկալվի ներսում, անհամոզիչ է ու խճճված: Արդյունքում` անընդունելի սայթաքում մեր հիմնարար հարցերի շուրջ:
Չեմ խոսում այն մասին, թե ինչպիսի արտգործնախարար է Մնացականյանը, որպես քաղաքական պաշտոնյա: Դա թող անեն «ատելության կուսակցության» առաջնորդները:
Բայց, հանուն արդարության, մի՞թե հեշտ է լինել Նիկոլ Փաշինյանի կառավարության արտաքին գործերի նախարարը: Իմ կարծիքով, դա աշխարհում հնարավոր ամենադժվար բանն է. անգամ, եթե դու Թալեյրանն ես, Մետերնիխը կամ Գորչակովը:
Այլ հարց է, թե ինչպե՞ս ու հանուն ինչի՞ իրեն հարգող դիվանագետը կարող էր ստանձնել այդ պատասխանատվությունը` շատ լավ իմանալով, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին հարցերում կատարելապես բոբիկ է, շփոթված, հախուռն, կամակոր ու ամենավատւ` ծույլիկ, որն անգամ չի ուզում սովորել»: