23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱԳՆ-ի հարցազրույցը դիվանագիտական անմեղսունակություն է․ Անդրանիկ Թևանյան

Քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ 

«ՀՀ արտգործնախարարի հարցազրույցը BBC-ին հայկական դիվանագիտական մտքի վատագույն դրսևորումներից էր։ Հնչում էին ասիմետրիկ ու անհամարժեք պատասխաններ մեր դեմ ուղղված հարցերին։

Ամենավտանգավորն այն է, որ նախարարը ոչ թե փորձեց շտկել Նիկոլ Փաշինյանի սխալ հայտարարությունները և միջազգային մամուլով հստակեցնել մեր դիրքորոշումը, այլ դեռ մի բան էլ խորացրեց կասկածները, որ պաշտոնական Երևանը որդեգրել է դեպի փակուղի և պատերազմ տանող «խաղաղասիրական» քաղաքականություն։

1. Ալիևը խոսում է «Ղարաբաղը Ադրբեջան է։ Եվ բացականչական նշան» տարբերակով, իսկ Մնացականյանը հարցազրույցի ժամանակ խոսում է միայն Արցախի կարգավիճակի և անվտանգության մասին՝ այդպես էլ հստակ չձևակերպելով, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք և Արցախի կարգավիճակը պետք է լինի անկախ Ադրբեջանի կազմից դուրս։

2. Ալիևը խոսում է այն մասին, որ խնդիր է դրել ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ, իսկ Մնացականյանը երկրորդում է Փաշինյանին՝ ասելով, որ հակամարտության լուծման տարբերակը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին։

Հարց է առաջանում՝ իսկ ո՞րն է այն լուծումը, որը պետք է բավարարի բացականչական նշանով ավարտվող «Ղարաբաղը Ադրբեջան է» հայտարարություն անողին ու «Արցախը Հայաստան է, և վե՛րջ» գոռացողին։ Այս իրարամերժ հայտարարություններից հետո կրկին խոսել այն մասին, որ պետք է նաև Բաքվի ցանկությունները բավարարել՝ առնվազն դիվանագիտական անմեղսունակություն է։

Պաշտոնական Երևանի այսօրինակ ոտաբոբիկությունը և «խաղաղասիրությունը» լրջագույն սպառնալիք են մեր անվտանգությանը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ