08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ի՞նչն են անվանում հայ-ռուսական բարեկամություն

՛՛Մենք աշխատում ենք նրա համար, որպեսզի հանձնաժողովի աշխատանքներն ավելի արդյունավետ լինեն, պիտի ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են քաղաքական, ռազմաքաղաքական բարձր մակարդակի վրա: Կարծում եմ՝ մեր խնդիրներից մեկն այն է, որ տնտեսական, սոցիալական բաղադրիչը ևս այս հարաբերությունների մեջ ավելանա, նաև մեր խնդիրների մեջ են ինտեգրացիոն գործընթացներն՛՛,-այսօր Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմի անդամների մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Նա նշեց, որ եթե նախորդ խորհրդարանի գործունեության ժամանակ հայ-ռուսական համագործակցության շրջանականերում գերիշխում էր մշակութային, հումանիտար բաղադրիչը, ապա վերջին երկու-երեք տարիների ընթացքում ՀՀ ԱԺ-ն փորձել է հարաբերությունների տնտեսական բաղադրիչը բերել առաջին պլան:  Նաղդալյանի խոսքով՝ այս հանձնաժողովի ևս մեկ առանձնահատկություն է այն, որ հանձնաժողովի աշխատանքներին ավելի շատ ոչ իշխանական պատգամավորներ են ներկայացված:

Նշենք, որ այս բարեկամական խումբը գործում է արդեն 15 տարի: 

Հարցին՝ գույք պարտի դիմաց ծրագիր, Հայռուսգազարդ, գազի, էլեկտրանէներգիայի թանկացում, Ադրբեջանին վաճառված խոշոր զինատեսակներ, Կիսլյովի հայտարարություններ, ի՞նչն է Նաղդալյանը համարում հայ-ռուսական բարեկամություն, նա պատասխանեց. ՛՛Ձեր բարձրացրած թեմաների մեջ կան թեմաներ, որոնք կարելի է և այսպես մեկնաբանել, և այնպես, գույք պարքի դիմացը մենք մեկնաբանում ենք որպես կորցրած գույք:

Շատերին հայտնի է, որ այդ գույքը սկսել է աշխատել, և ծրագիրն այնպիսին է եղել, որ մենք ոչ թե ունենանք ոչ թե պարտքի դիմաց տրված գույք, այլ ունենանք կոպերացիոն հնարավորություններ՛՛: ԱԺ փոխնախագահը շեշտեց, որ ՌԴ-ը մեզ համար եղել ու մնում է գլխավոր ռազմավարական գործընկեր:

Հանձնաժողովի անդամ, ասուլիսի մյուս բանախոս Վարդան Այվազյանը ևս ցանկացավ այս հարցին պատասխանել՝ թվարկելով հայ-ռուսական բարեկամության փաստարկները. ՛՛Էներգետիկ անվտանգություն, Ղարաբաղի ինքնորոշման խնդրի լուծում, տարեկան երկու միլիարդ դրամի տրանսֆերտներ: Համեմատականները պետք է զուգահեռներով անցկացնել: Հայկական ամենամեծ սփյուռքը ՌԴ-ում է, և չկա մի երկիր, որ ՌԴ-ից շատ ներդրումներ կատարի ՀՀ-ում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ