26 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

՛՛Կիսելյովի տաքսիստը եվրոպամետ էր՛՛. Նաղդալյանն ուրախ է Աղվան Վարդանյանի համար

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայկական կողմիներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը կարծում է, որ միան այն, որ քննարկում ենք ռուս լրագրող Դմիտրի Կիեսլյովի հայտարարություններն, արդեն լրջություն են նրան հաղորդում: ՛՛Անլուրջ մարդու չենք ընդունել, մարդ է, որ իր կարծիքն է հայտնել, վերաբերվեք որպես կարծիքի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Ինչ վերաբերում է ՛՛Համեր՛՛ մեքենայով ԱԺ գալուն, ապա Մարտիրոսյանը վատ չի համարում նման վերաբերմունքը. ՛՛Մեքենան ընդհանրապես քննարկելի չէ, ՛՛Զապառոժեցով՛՛ թող գար՛՛:

Հայ-ռուսական միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նկատեց, որ հայ-ռուսական բարեկամական ակումբը, որտեղ հյուրընկալվել էր Կիսելյովը, գտնվում է ԱԺ-ի շենքում: Նա տեղեկացրեց, որ շատ շուտով ՌԴ պետդումայի շենքում պետք է բացվի զուգահեռ ակումբ, որի վերաբերյալ նույն ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ու այն հավասարազոր է լինելու մեզ մոտ եղած ակումբին:

՛՛Մենք պիտի փորձենք ավելի զգոն լինել ու հասկանալ ռազմավարական գործընկեր երկրներոմ ինչ են մտածում, ինչ հավակնություններով են հանդես գալիս, եթե այս ամենը չիմանանք, շատ շուտով բոբիկ ենք մնալու՛՛,-ասաց նա:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ով էր Կիսելյովին հրավիրել ՀՀ, ինչին ԱԺ փոխնախագահը պատասխանեց. ՛՛Կիսելյովը, չգիտեմ՝ ինչ խնդիրներով էր Հայաստանում, բայց եկել էր, և առիթ էր, որ գար ու հանդիպեր մեզ հետ՛՛: Նա տեղեկացրեց, որ այդ հանդիպմանը ոչ իշխանական պատգամավորները ևս հրավիրված են եղել, մասնակցել են ՀԿ-ների ներկայացուցիչներ, ու սխալ է տեսակետը, թե իրենք չեն պատասխանել Կիսելյովին, ՀԿ-ների ներկայացուցիչներն են դա արել, իրենք պատգամավորները ևս: 

 Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից հնչող տեսակետեին, թե Կիսելյովի հետ հանդիպումը տեր ու ծառայի տպավորություն էր ստեղծում, ապա Նաղդալյանը շեշտեց. ՛՛Ո՞վ որոշեց՝ ով շատ լռեց, ով քիչ խոսեց, հակադարձումներ են եղել, ո՞վ է ասում, որ լռություն է եղել, ու տերն ու ծառայի հարաբերություններ են: Կանխակալ վերաբերմունք է, եղել են վաթսունից ավելի ՀԿ-ների ներկայացուցիչներ ու ակտիվ հակադարձել են ու իրենց սեփական հարցադրումներն են արել՛՛:

 Տաքսիստի՝ ռուսերեն չիմանալու հետ կապված Նաղդալյանը նկատեց, որ չեն թողել, որ տաքսիստին վիրավորեն ու տեղում արձագանքել են: Լևոն Մարտիրոսյանն էլ կատակեց. ՛՛Եվրոապամետ է եղել՛՛:

Հիշեցնենք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ռուս լրագրողին պաշտպանողներին բանաստեղծություն էր նվիրել: Նաղդալյանն ասաց, որ այս բանաստեղծությունը Վարդանյանը հիշել է վերջերս, հիշել է ոչ թե Կիսելյովի առիթով, նաև ավելի վաղ ՌԴ կատարած այցի ժամանակ: ՛՛Այդ մասին խոսվել է ու ընթերցել է՝ հիշեցնելու համար, որ 1987-ին ինքն այդպիսի բանաստեղծություն է գրել: Հիմա ուրախ եմ, որ վերընթերցելու առիթ եղավ: Սա մեկ բաժակ ջրում փոթորիկ էր, ու մեր ոչ իշխանական գործընկերներն աշխատեցին իրենց դիվիդենտները քաղել ու ըմբոշխնել այդ թեման, շատերը թեմա չունեին, ու այդ առումով Կիսելյովը ժամանակին էր եկել՛՛: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ