03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Քննչական գլխավոր վարչության պետը` փուչիկների գործից /վիդեո/

Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին կայացած ՀՀԿ հանրահավաք-համերգի ժամանակ տեղի ունեցած փուչիկների պայթյունի գործը ոստիկանության հավաստիացմամբ,  լիարժեք եւ բոլոր ասպեկտներով ուսումնասիրվել է եւ հետազորտվել են բոլոր վարկածները:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշված հավաստիացումն արեց ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումնյանը:

Նա տեղեկցարեց, որ պատվիրատուի եւ փուչիկները լիցքավորող անձի միջեւ գրավոր պայմանագիր չի կնքվել: “Գործը դեռ չի ավարտվել, դեռ ճշտման մի քանի հարցեր կան, եթե մի փոքր համբերություն ունենաք, մոտ ժամանակներոմ, ոչ ուշ, քրեական գործն ամբողջությամբ կավարտվի եւ կտրվեն բոլոր հարցերի պատասխանները”,-նշեց Գագիկ Համբարձումյանը:

Հարցին, թե փուչիկները լիցքավորողին պատվիրել են փուչիկները լիցքավորել  հելիումով թե մեթանով է, քննչական գլխավոր վարչության պետը պատասխանեց.” Իրեն պատվիրել են լիւցքավորել փուչիկները: Գործով զբաղվելով` ինքը պետք  գիտակցեր , որ դա վտանգավոր արտադրանք է”:

Հիշեցնենք, որ 2012 թ. մայիսի 4-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում կազմակերպված զանգվածային միջոցառման ընթացքում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի  քննության վարչությունում քննվող քրեական գործով` 2012 թ. հուլիսի 18-ին Սերոբ Բոզոյանին (փուչիկները լիցքավորած անձին) մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը) 2-րդ մասով (նույն արարքը, որն անզգուշությամբ վնաս է պատճառել երկու կամ ավելի անձանց առողջությանը), որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ