09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քառյակի 12 կետերից որոշները պոպուլիստական են. Շարմազանով /վիդեո/

Քառյակի 12 կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն:  ՀՀԿ Գործադիր մարմնի  նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով, երեք շաբաթ առաջ Ազգային ժողովը ընդունեց կառավարության ծրագիրը եւ հայտարարվեց, որ լսելու են նաեւ ընդդիմության տեսակետը, որոնք պոպուլիստական չեն եւ իշխանությունը  պատրաստ է համագործակցության:

“12 Կետերի մեջ կան նաեւ պոպուլիստական առաջարկներ, դրանց մասնագետները կանդրադառնան: Կոնկրետ այս կամ այն հարցի վերաբերյալ մենք ունենք մեր ետսակետը”,-ասաց ԱԺ փոխնախագահը՝ ավելացնելով, որ կուտակային կենսաթոշակների վերաբերյալ քառյակի առաջարկին կառավարությունն ու ՀՀ վարչապետն իրենց կարծիքը հայտնել են, իսկ առաջիկայում մշակվելու է նոր օրենքը, որին կմասնակցեն բոլոր քաղաքական ուժերը:

Ինչ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական ֆունկցիա տալուն,  ապա Շարմազանովն ասաց, որ իրենց գործընկերներն ունեն այդ ֆունկցիան: “Լայն ֆունկցիաներ ունենային՝ կլինեին իշխանություն”,-ասաց ԱԺ փոխնախագահը:

“Եթե մենք նրանց բոլոր պահանջները բավարարեինք, ապա մենք կլինեինք ընդդիմություն, իսկ նրանք` իշխանություն: Ընդդիմությունը քննադատում է, իսկ իշխանությունն` աշխատում”, -ասաց Է. Շարմազանովը:

“Եթե մենք գտնում ենք, որ երկրում կա համակարգային բարեփոխումների անհրաժեշտություն, ապա դրա լավագույն ճանապարհը սահմանադրական բարեփոխումներն են”,- ասաց նա` նշելով, որ համակարգային փոփոխությունների մասին խոսել են որոշ քաղաքական ուժեր, որոնք հիմա չգիտես ինչու  լռում են :

 Շարմազանովի կարծիքով ժողովրդահաճո հայտրարություններըը շոյում են հասարակության ականջները, բայց դրանք օգուտ չեն տալիս:

“Ի վերջո քաղաքական օրակարգը մեծամասնությունն է թելադրում”,-ասաց նա:

Մանրամասները  տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ