20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ն արձագանքում է

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՀԱԿ-ի հայտարարությանը, որտեղ Կոնգրեսը սիրիահայության հարցում մեղադրում է ՀՀ իշխանություններին եւ եկեղեցուն:

Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ը հապշտապ, զգացմունքային հայտարարություններ է անում անգամ այնպիսի նուրբ հարցի վերաբերյալ, ինչպիսին է սիրիահայության անվտանգության խնդիրը:

Եթե Հայ ազգային կոնգրեսում խորհրդակցեին փորձագետների հետ, համոզված եմ, որ անգամ նրանց համախոհ արտաքին քաղաքականության մասնագետները խորհուրդ չէին տա հարցը հուզական եւ հրապարակային դաշտ մտցնել, քանի որ պարզից էլ պարզ է, որ նմանատիպ հարցերում կարեւորը ոչ թե հրապարակային հայտարարություններ անելը եւ ամեն գնով քննադատական մոլուցքով տարվելն է, այլ խնդրի լուծման արդյունավետությունը:

Մեր տասնյակ հազարավոր հայրենակիցների ճակատագիրը եւ ապագայի խնդիրը Հայաստանի իշխանությունների անմիջական ուշադրության կենտրոնում է: Ակնհայտ է, որ սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ արվում է հնարավորը:

Եւ բոլորովին տեղին չէ այդ ջանքերի շեփորահարումը ի լուր աշխարհի: Կրկնում եմ, այստեղ հուզականությունն ու շտապողականությունը կարող են վնասել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ