Ալիեւը հարվածը փախցրեց Փաշինյան Նիկոլից՝ թիրախավորելով Սերժ Սարգսյանին ու Հանրապետականին. փորձագետ /տեսանյութ/
Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն այսօր՝ հոկտեմբերի 15-ին Հենարան մամուլի ակումբում հայտարարեց, որ Աշխաբադում տեղի ունեցած Ալիեւ-Փաշինյան հայտնի խոսակցությունը մի նպատակ ուներ՝ հերթական անգամ սեպ խրել հայ-ռուսական հարաբերություններում.
« Այն, ինչի մասին խոսեց Ալիեւը, նորություն չէ: Ադրբեջանական մամուլը դեռ անցած տարվա փետրվարից ողողված էր Նժդեհին որպես ֆաշիստ ներկայացնող հոդվածներով, Հանրապետական կուսակցությանը որպես ֆաշիզմի գաղափարախոսություն ունեցող, որը որպես գաղափարական հենք ընտրել է Նժդեհի մտքերը:
Ի դեպ, շատ հետաքրքիր էր, որ Ալիեւը այդ որակումները տվեց՝ նշելով Սերժ Սարգսյան, Հանրապետական կուսակցություն, բռնապետական ռեժիմ՝ հարվածի սլաքը փախցնելով Փաշինյան Նիկոլից: Նա էլ հայտնի ֆիլմի հայտնի տողերով պատասխանեց, թե ինչ կապ ունի ինքը այդ ամենի հետ»,-նշեց Հայկ Նահապետյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը Ադրբեջանի կողմից տարվող տեղեկատվական պատերազմի դրսեւորումներից մեկն է:
https://www.youtube.com/watch?v=AQWSH1OV9EM
Մանրամասները՝ տեսանյութերում