09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աշխատանքը կորցնելու հետ կապված մտավախություն չկա

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստում ներկայացրեց  ”Դատական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին” օրենքի նախագիծը: Նա նշեց, որ նախագծի հիմնական սկզբունքային հարցը դատավորների լիազորությունների դադարեցման կարգին է վերաբերում, որ գնահատման չափանիշների կիրառման արդյունքում դատավորի լիազորությունները կարող էին դադարեցվել:

ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը հետաքրքրվեց` արդյոք այս գնահատումը` յուրաքանչյուր երեք տարին մեկ, լրացուցիչ կոռուպցիոն ռիսկերի հնարավորություն չի ստեղծելու, որ դատավորները երեք տարին մեկ փորձեն պահպանել իրենց աշխատանքը: Մարուքյանը պատասխանեց, որ դատավորների ինքնակառավարման մարմնում ստեղծվում են ընթացակարգեր, որ այդ ինքնակառավարման մարմինն ինքն իր խնդիրները լուծի և այդ խնդիրները լուծելով շարժվի առաջ` շատ ավելի լավ դատական համակարգ ունենալու համար: ՛՛Աշխատանքը կորցնելու հետ կապված մտավախություն չկա: Առավելագույնը, որ կարող է արվել, որպես` այսպես կոչված ճնշում, դատավորը պետք է գնա վերապատրաստման: Առավելագույնը որ կարող է արվել, վերապատրաստումն է, որի մեջ ես որևէ վատ բան չեմ տեսնում՛՛,- ասաց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ