Գիրքը հոյակապ վերնագիր ունի. Փաշինյանը բացել է փակագծերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՌԴ նախագահին նվիրած գրքին։
«Քանի որ քննարկման նյութ է դարձել՝ պարզաբանեմ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նվիրել եմ ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովի «Խաղաղություն Ղարաբաղին» գիրքը:
Գիրքը «պրոհայկական» չէ:
Պարզապես Կազիմիրովը 1992-1996 թվականներին զբաղվել է Ղարաբաղի հարցով, մեծ ջանք է գործադրել 1994 թվականի հրադադարի համաձայնագրի ստորագրման համար եւ իր գրքում որպես ականատես պատմում է Ղարաբաղի հակամարտության մի շարք կարեւոր նրբությունների մասին, որ ցավալիորեն մոռացվել են:
Եւ ի վերջո՝ գիրքը հոյակապ վերնագիր ունի. «Խաղաղություն Ղարաբաղին»,-ֆեյսբուքյան հանրագրում գրառել է Փաշինյանը: