06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Երկրի ղեկավար, որ զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ

Այսօր ականատես եղանք Նիկոլի մտքի հերթական փայլատակմանը՝ սոցցանցում ֆլեշմոբ անցկացնելու կոչով է հանդես գալիս։ Այսինքն՝ մենք ներկայումս ունենք երկրի ղեկավար, որը երկրի բոլոր դարդ ու ցավը թողած, Ադրբեջանի անընդհատ հոխորտանքներին ոչ մի կերպ արձագանք չտալով ու անտեսելով, զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ։

Իրականում պետք է փաստենք, որ մոտավորապես նույն հռետորաբանությամբ են զբաղված նաև Նիկոլի թիմի մյուս անդամները՝ իրենց «պողոսներով» վերցրած։ Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասի։

Դուք ամենօրյա ռեժիմով պետք է լծված լինեք ՀՀ անվտանգության հարցերի լուծման հիմնախնդիրներով և համապատասխան քայլեր ձեռնարկեք Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր զառանցանքին պատշաճ արձագանք ապահովելու համար, փոխարենը զբաղված եք ներքին թշնամուն հայտնաբերելու ձեր մոլուցքով։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ․․․

Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ մենք ֆլեշմոբի վերածելու հայրենիք չունենք։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ