16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Անակնկալներով լի օր՝ “Զատիկ” -ի սաների համար

Երևանի “Զատիկ”  մանկատան սաների համար մանկական ժամանցային միջոցառում էին կազմակերպել Երևանի քաղաքապետարանը և Ազատության հրապարակի տարածքում մանկական խաղային ժամանց կազմակերպելու ամենօրյա գործունեություն իրականացնող տնտեսվարողները։

Երեք ժամ շարունակ երեխաները հրապարակում հեծանիվ են վարել, օգտվել տրամադրվող խաղային բոլոր միջոցներից։ Կազմակերպիչները նաև քաղցրավենիք ու պաղպաղակ են հյուրասիրել սաներին և հոգացել, որ նրանց համար ամբողջ օրն անակնկալներով անցնի։

“Միջոցառումից հետո, երբ երեխաները վերադառնան “Զատիկ”՝ ճաշելու, նրանց կդիմավորենք տորթերով։ Ամառվա ընթացքում այդպիսի միջոցառումներ էլի ենք կազմակերպելու”,- նշել է Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Արման Եդոյանը։

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ