23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին Կամազ ես առնել տվել ու տալիս․ նախկին թաղապետը՝ «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»

Դավթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մի տարի է՝ լրահոսը ողողված է քաղաքային նախկին իշխանությունների կոռուպցիոն սկանդալներով՝ հող են վաճառել շուկայականից էժան գնով։ Նախ տեղյակ ե՞ք, որ ճիշտ աճուրդ կազմակերպելիս պետք է գործակից կիրառել ոչ թե շուկայական գնի (որն, ի դեպ, փոփոխական է կախված շատ հանգամանքներից, օրինակ՝ ժամանակ կար, որ Դավթաշենում 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 1500 ԱՄՆ դոլարով կամ նույնիսկ փոխանակել են Մոսկվայի 4 տոմսի հետ), այլ կադաստրային արժեքի վրա։

Իսկ քաղաքային ճկուն իշխանությունները պիտի նույնիսկ նվիրեն հողատարածքներ, որպեսզի ներդրումներ ներգրավեն քաղաքային տնտեսության մեջ։ Չէ՞ որ այդ ներդրումներից, հարկերի ու մաքսատուրքերի տեսքով, մի քանի անգամ ավելի մեծ գումարներ է շահում պետությունը, քան այդ հողի իրական արժեքն է։ Կարճ կապեմ ու մի հարց տամ մեր «կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ քաղաքապետին»։

Էդ ճի՞շտ է, որ կառուցապատողներին Կամազ ես առնել տվել ու տալիս։ Եթե էդ Կամազները «բարեգործություն» են, բա բյուջեի փողերով առած Կամազներն ո՞ւր են։

Գոնե գիտակցո՞ւմ ես, որ դա է հենց կոռուպցիա կոչվածը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ