23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՍԴ նախագահի պաշտոնանկության հարցը՝ խորհրդարանի օրակարգում /Ուղիղ/

Ազգային ժողովը հոկտեմբերի 2-ին շարունակում է քառօրյայի աշխատանքները, օրակարգում 19 հարց կա։

Խորհրդարանը քննարկելու է ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով, Սահմանադրական դատարան դիմելու մասին և այլ հարցեր:

Ի դեպ, ըստ մամուլի՝ ԵԽԽՎ նիստը չավարտած` հանուն ՍԴ նախագահի դեմ քվեարկության շուտափույթ կվերադառնան ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն ու իշխանական խմբակցության մյուս բոլոր պատգամավորները` Տաթեւ Հայրապետյանը, Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանն ու Հովհաննես Իգիթյանը: Այսինքն` իշխանությունը նախագծին կողմ քվեարկող իր 5 ձայները ստրասբուրգյան խորհրդարանից «բերման է ենթարկում» հայկական խորհրդարան

Հավելենք, երկրորդ ընթերցմամբ ԱԺ-ն կքննարկի նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը,  նաեւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և մի շարք այլ հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ