17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դաշնակցությունը հանդես կգա պահանջով

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն տարածել է հայտարարություն.

Ս/թ ապրիլի 30-ին Երեւանի ավագանին, առանց հանրությանը մասնակից դարձնելու եւ առանց մասնագիտական շրջանակների հետ քննարկումներ անցկացնելու, որոշում կայացրեց մայրաքաղաքում տեղադրել բոլշեւիկյան կուսակցության գործիչ, ստալինյան մարդատյաց ռեժիմի գործուն պատասխանատուներից մեկի՝ Անաստաս Միկոյանի մահարձանը։ Որոշումը սուր քննադատության արժանացավ հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչների կողմից, սակայն քաղաքապետարանը համառորեն վերահաստատում է արձանը տեղադրելու իր որոշումը, մասնավորապես պնդելով, թե իր ձեռքի տակ չկան փաստաթղթեր, որոնք կապացուցեն Միկոյանի հակահայ դիրքորոշումներն ու մեղսակցությունը բոլշեւիկյան ռեժիմի կողմից իրականացված հանցավոր գործունեությանը։

Նշված բացը լրացնելու, ինչպես նաեւ իրավական գործընթացով նախատեսված մասնագիտական կարծիքներն ամբողջացնելու եւ պատկան մասրմիններին ներկայածնելու համար ՀՅ Դաշնակցության Երեւանի քաղաքային կոմիտեն հունիսի 10-ին, Ֆիլհարմոնիայի փոքր դահլիճի սրահում նախաձեռնել է մասնագիտական խորհրդաժողով, որի եզրակացությունը պաշտոնապես կներկայացվի Երեւանի ավագանուն եւ ՀՀ կառավարության աշխատակազմ՝ վերոհիշյալ անձի արձանի տեղադրման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ