07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ծաղկավաճառ Ռազմիկ պապիկի դին գտել են ջրատարում

Սեպտեմբերի 28-ին, ժամը 19.25-ին, ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում էր ստացվել, որ Այվազովսկու փողոցի ջրատարում տղամարդու դիակ կա, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը Արին-Բերդի փողոցի ջրատարում հայտնաբերել և դուրս է բերել 1934 թ. ծնված, որպես անհետ կորած որոնվող Ռազմիկ Պողոսյանի դիակը:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նախապատրաստվում են նյութեր:

Նշենք, որ Ռազմիկ Պողոսյանը հայտնի ծաղկավաճառ Ռազմիկ պապն է, ով Երևանի Աբովյան փողոցում վարդեր էր վաճառում։

Ոստիկանությունն օրեր առաջ հաղորդագրություն էր տարածել, որ Ռազմիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ