20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պետք չէր ակնկալել, որ Թուրքիայի վրա ՆԱՏՕ-ում մատ թափ կտան

Մայիսի 30-ից հունիսի 1-ը տեղի ունեցած ՆԱՏՕ Խորհրդարանական վեհաժողովին ՀՀ ԱԺ պատվիրակությունը քաղաքական հանձնաժողովի նիստին առաջնահերթ բարձրաձայնել է Սիրիայի և մասնավորապես Քեսաբի հարցը: Նշվել է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիան ոչ միայն իր տարածքով թույլ է տվել Քեսաբ ներխուժել զինյալ ապստամբներին, այլ ֆիննասական աջակցություն է ցուցաբերել նրանց։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Նա նշեց, որ Թուրքիայի պատվիրակն անիջապես արձագանքել է, թե Թուրքիայի կառավարության կողմից որևէ մասնակցություն չկա Սիրայում և ասել, թե Թուրքիայի կառավարությունը չի ֆիանանսավորում ոչ մի ապստամբական խմբի, ինչը բնականաբար չի համապատասխանում իրականությանը և բազմաթիվ փաստեր կան, որոնք ցույց են տալիս այդ մասին։

Նահապետյանը նկատեց, թե կոնկերտ վեհաժողովի կողմից ցավոք որևէ արձագանք չի եղել։ ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը հավելեց, թե ՆԱՏՕ-ի անդամ 28 երկրների համար կա մի երևույթ, որ այստեղ սովորություն չկա գործըկերոջը որևէ կերպ նեղացնել։ ՛՛Ի տարբերություն ՆԱՏՕ-ի՝ ՀԱՊԿ-ում նման իրողություն չկա և ուստի պետք չէ ակնկալել, որ մեկը բաց տեքստով Թուրքիայի վրա մատ թափ կտա, դա չէր կարող լինել, գուցե փակ դռների հետևում ասվում էր, բայց բաց տեքստով սպասել պետք չէ՛՛,-ասաց նա և ավելացրեց, որ ամեն դեպքում հարցը բարձրաձայնելն արդեն իսկ կարևոր երևույթ է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ