04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը. Մայր Աթոռ

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Խորապես ցավում ենք, որ աշխարհահռչակ BBC-ն, թերևս ապակողմնորոշված սեփական թղթակիցների ու անձնական շահագրգռվածություն ունեցող այլ անհատների կողմից, շարունակում է անմիտ պատմությունների հրապարակումը։

Այս պատմությունները բխում են բացառապես Հայ Առաքելական Եկեղեցու կողմից իրենց հակականոնական ընթացքի և վարքագծի համար կարգալույծ հռչակված որոշ անհատների շահերից` նպատակ ունենալով անվանարկել մեր Ազգային Եկեղեցին։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին` իր աշխարհասփյուռ թեմերով, ծխական համայնքներով ու բարեպաշտ ժողովրդով շրջապատված, ուժեղ ու միասնական է առավել, քան երբևէ։

Մայր Աթոռի համար անընդունելի է BBC լրատվամիջոցի այսպիսի վարքագիծը»։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ