08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԲՀԿ-ականները գաղտնի հանդիպում են. Հրապարակ

Ըստ “Հրապարակ”-ի, այլընտրանքային ԵԿՄ ստեղծելու գաղափարի տապալումից հետո ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուստամ Գասպարյանն ու Ռուբեն Գեւորգյանը սկսել են գաղտնի գործունեություն ծավալել:

Մոտ 2 ամիս առաջ այս պատգամավորները հայտարարեցին, որ “Ազատամարտի նվիրյալներ միավորում” հասարակական կազմակերպություն են ստեղծում, այն նույնիսկ գրանցել էին Պետռեգիստրում, սակայն հայտարարությունից երկու շաբաթ անց “անհայտ” պայմաններում կազմակերպությունն ինքնալուծարվեց:

Տեղեկություններ տարածվեցին, որ գեներալ Մանվել Գրիգորյանը բարկացել է, հանդիպել Գագիկ Ծառուկյանին, ապա ԲՀԿ առաջնորդի հրահանգով պատգամավորները կազմակերպությունը լուծարելու դիմում են ներկայացրել: Եվ արդեն մոտ 10 օր է՝ նրանք փորձում են իրենց պլաններն ի կատար ածել գաղտնիության պայմաններում՝ հավաքներ են կազմակերպում, հրամանատարներին ու ազատամարտիկներին հրավիրում ու քննարկում իրենց անելիքներ

Շարունակությունը թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ