Ե՞րբ Փաշինյանը կհանդիպի Թրամփին
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում գրում է.
«Նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպել է ԱՄՆ 41-րդ նախագահ Բուշին, նախագահի պաշտոնը ստանձնելուց օրեր անց` 1991թ. նոյեմբերին:
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է ԱՄՆ 42-րդ նախագահ Քլինթոնին, նախագահի պաշտոնը ատանձնելուց 1 տարի անց` 1999թ ապրիլին:
Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ 44-րդ նախագահ Օբամային, պաշտոնը ստանձնելուց 2 տարի անց` 2010 թվականի ապրիլին:
Տենդենցը հաշվի առնելով, Փաշինյանը ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու է 2021թ. ապրիլին»: