04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վարչապետի տիկնոջ նոր ոճը անկախության օրվա առթիվ

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է անկախության օրվա առթիվ՝․

«Սիրելի´ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Սեպտեմբերի 21-ի՝ մեր պետության անկախության տոնի առթիվ: 28 տարի առաջ հայ ժողովուրդը միավորվեց, որպեսզի իրականացնի մեր պապերի դարավոր երազանքը, և մենք, հանրաքվեի միջոցով, ընտրեցինք ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն կառուցելու դժվար, բայց պատվաբեր ուղին:

Այսօր, 28 տարի անց, մենք գտնվում ենք պատմական մի ժամանակահատվածում, երբ ունենք բացառիկ հնարավորություն մեր հայրենիքը դարձնելու ավելի լավը, մեր քաղաքացիների համար ստեղծելու ապրելու ավելի բարեկեցիկ պայմաններ, լինելու ավելի հզոր, ավելի անվտանգ ու ավելի ժողովրդավար: Եվ Նոր Հայաստանի՝ մեր երազանքի Հայաստանի կառուցման համար յուրաքանչյուրս պետք է աշխատենք, արարենք հանուն մեր երկրի, մեր ժողովրդի, մեր զավակների և նրանց ապագայի:
Տոնդ շնորհավոր 28-ամյա Անկախ ու Ազատ Հայաստան»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ