23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նոր «տուշոնկաներ» նկարել հասարակության աչքերում

Զոհված ազատամարտիկների այրիների ու մայրերի ցույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը դառնում դեպի գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանն (Mesrop Manukyan) ու ասում. «Մանվել Գրիգորյանի ունեցվածքը, օրինակ, խի՞ չեք վաճառում կամ մինչեւ 2018 թվականը խի՞ չեք վաճառել՝ էն թրերը, ոսկիները , փողերը խի՞ չեք բաժանել։ Ի՞նչ եք եկել հիմա ինձնից ուզում»։

Կրկնում եմ՝ սա վարչապետի՝ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի օգնականին ուղղված խոսքն էր։ Կարծես օգնականը պիտի վաճառեր գեներալի գույքը և զոհված զիվորների ընտանիքներին բաժաներ։ Ասաց ու ճողոպրեց։

Ես չգիտեմ ով ինչ գնահատական կտա վարչապետի այդ արարքին, սա թերևս ամեն մեկի անձնական ընկալումների խնդիր է, բայց կարծիքս այս դրվագի կապակցությամբ անպայման ուզում եմ հանրայնացնել։ Հարցը երկու հարթություններում կդիտարկեմ։

Նախ, վարչապետի պահվածքը։ Նկատեցի՞ք որքան ատելություն կա նրա մեջ Մանվել Գրիգորյանի հանդեպ։ Եթե այո, ուրեմն կհասկանաք նաև, թե ինչու է այդ մարդը օր օրի մեռցվում բանտում։ Ես կարող եմ հասկանալ Փաշինյանի ցանկությունը քաղաքականապես ոչնչացնել իր մրցակցին, բայց կանգնել և ահա այսպիսի տոնով, շարժուձևով ու նաև դեմքի ծամածռված արտահայտությամբ խոսել բաներ, որոնք ակնհայտ հիմարություն են, բառիս բուն իմաստով փորձել նոր «տուշոնկաներ» նկարել հասարակության աչքերում… կներեք, բայց դա անգամ քեն չէ։ Սովորական փոքրոգություն է։ Իր դեմքը ցույց տվեց և փախավ։

Երկրորդ՝ հարցի էությունը։ Ինչու՞ են բողոքում զոհվածների այրիներն ու մայրերը։ Որովհետև վարչապետ Փաշինյանը շարունակում է հասարակությանը բաժանել յուրայինների ու օտարների։ Որովհետև վարչապետի առաջնահերթություններում նրանք են, ում կարող է օգտագործել իր քաղաքական ծրագրերում։ Որովհետև նա այսօր չխոսեց Մեսրոպ Մանուկյանի հետ, բայց պատրաստ է ժամերով ուղիղ եթերում լսել գեներալ Մանվելից բողոքող ցանկացած մեկին…

Մեծ հաշվով, գործող իշխանությունն այսօր ինքն է ընկել այն փոսը, որը տարիներ շարունակ փորում էր մեր երկրում։ Իրենք էին ժամանակին սևազգեստ կանանց բերում Բաղրամյան 26, Կառավարության շենքի դիմաց… Եվ ոչ միայն սևազգեստ մայրերին։ Զոհված զինվորների աճյուն բերելու փորձել է անգամ եղել։ Արել են, սպասելիքներ են ձևավորել այդ մարդկանց մոտ, իսկ հիմա անտեսում են։ Ու չնայած չափազանց տհաճ է տեսնել, թե բարքերի ինչ անկում է այսօր մեր երկրում, բայց մյուս կողմից էլ մտածում ես, որ վեր բարձրանալու համար ամեն դեպքում սկզբից պետք էր հատակին հասնել»։

Հրանտ Մելիք-Շահնազարյան

քաղաքագետ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ