23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հովիկաղազարյանների իշխանությունը և ՍԴ-ին ներկայացվող փնթի վերձնագրերը:

Մակունցների ապստամբության վերջին, բայց ամենակարևոր մակաղատեղը դարձել է բարձրագույն դատարանը՝ ՍԴ-ն, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ։

Դիակացող իշխանությունն ամեն կերպ փորձում է մինչև հոգին ավանդելը չարորակ մետաստազներ թողնել նաև Սահմանադրական դատարանում, չգիտակցելով, որ այն ավելի մեծ վտանգի է տանելու պետությանը, քան, օրինակ, Արսեն Թորոսյանին առողջապահության նախարարի պորտֆել վստահելը։

Տարակուսելի վստահությամբ, Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» դարձրածները շղթայական արշավ են անում հենց Հրայր Թովմասյանի դեմ, բայց չգտնելով որևէ իրավական հիմք, տուրք են տալիս փրփուրներից կախվելու իրենց միակ շնորհին․

1. ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը, ծիծաղելի իրավական տրամաբանությամբ սկսեց մեկնաբանել, որ ՍԴ կազմը լեգիտիմ չէ, և նրանք պետք է օր առաջ ազատվեն պաշտոնից։

2. Ժողովրդի վարչապետի հրահանգով իրավապահները այցելել են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի պապական գյուղ և հետաքրքրվել, թե ՍԴ նախագահի եղբայրը 2003թ.-ին ինչպես է տնամերձ հողակտոր ձեռք բերել և նույն թվականին ինչպես է Հրայր Թովմասյանը մեկ հեկտար վարելահող գնել:

3. Իրավապահները Ազգային ժողովից վերցրել են Հրայր Թովմասյանի բոլոր գործուղումների մասին փաստաթղթերը(4 տարում 4 գործողում)։

4. ԱԺ աշխատակազմի՝ տեղնիկայի խանութի միակ փորձառությամբ ղեկավարը տասնմեկ ամիս պաշտոնավարելուց հայտարարեց, որ ԱԺ-ում հայտնաբերվել են խոշոր չափի չարաշահումներ։

5. Մաեստրոյի թեթև ձեռամբ համացանց նետվեց տեղեկատվություն, թե իբրև Հրայր Թովմասյանը նախարար եղած տարիներին սեփականացրել է որոշ նոտարական գրասենյակների տարածքներ և սկսեցին բանակցությունները Թովմասյանից օբիժնիկ նախկին նոտարների հետ։

6. Հետո արդեն հրապարակվեց փառահեղ ուղի անցած արդարադատության նախարարության ղեկավարության կողմից հեղինակված այսպես կոչված օրինական կաշառքի վերաբերյալ օրենքի նախագիծը։

7. Իմ քայլը խմբակցության ղեկավար մշակութային գործիչը հայտարարեց, որ ԱԺ սկսում է Հրայր Թովմասյանին պաշտոնից զատելու գործընթաց։

8. Ենթադրյալ չարաշահումների համար ձերբակալվեց Թովմասյանի սանիկը, ԱԺ գործերի կառավարչության աշխատակից։

9. Այսօր արդեն ԱԺ կայքում հրապարակվել է, իմ խորին համոզմամբ իշխանության սրտի ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի 94 էջանոց մագիստրոսական թեզը, որը տիկին Մակունցի ստորագրությամբ ուղարկվել է ԱԺ նախագահ պարոն Արարատին, հիմնավորելու համար Հրայր Թովմասյանի ազատումը։

Դուք այսքանից հետո բարոյական իրավուք ունեք խոսելու արդարությունից, արդարադատությունից ու ժողովրդավարությունի՞ց:

Երանի Ձեզ, որ չեք պատկերացնում, թե ինչ ծանրության հանցագործությունների մեջ եք թաթախվում»։

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ