06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«Իմ քայլը» խմբակցությունում հրաժարականներ չեն սպասվում. Լիլիթ Մակունց

Անկեղծ ասած, այնքան մեծ էր, ըստ մամուլի, հրաժարական տվող պաշտոնյաների ցանկը, որ մտածում էի՝ միգուցե ես իմ անունն էլ կգտնեմ այնտեղ, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հեգնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ մեկնաբանելով կառավարությունում, ինչպես նաև Ազգային ժողովում հնարավոր հրաժարականների մասին տեղեկությունը։

Այդուհանդերձ, Մակունցը տեղեկացրեց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում պաշտոնանկությունների հարց չի քննարկվել։

«Չունեմ որևէ տեղեկատվություն, որ գործադիրից որևէ մեկը հրաժարական է ներկայացնելու։ Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությանը, ապա մեզ մոտ նման զարգացումներ չեն սպասվում», – ասաց Մակունցը՝ ընդգծելով, որ իր ղեկավարած խմբակցությունը ուժեղ է ավելի, քան երբևէ։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ