23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Անելու եմ առավելագույնը, որպեսզի օգնեմ «Ռոմա»-ին հասնել իր նպատակներին. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջին ասուլիսն է տվել որպես «Ռոմա»-ի ֆուտբոլիստ: Մխիթարյանն ընդգծել է, որ իր համար բարդ ժամանակներ են եղել՝ մինչև «Ռոմա» տեղափոխվելը:

«Ես ուրախ եմ այստեղ լինելու համար, ինձ համար մինչև այստեղ գալը բարդ ժամանակներ էին: Ես գիտեմ, թե ուր եմ եկել և ինչպիսի թիմում եմ խաղալու, գիտեմ, թե ինչ նպատակներ ունի այս ակումբը: Եվ, իհարկե, ես կանեմ առավելագույնը, որպեսզի օգնեմ թիմին հասնել իր նպատակներին: Թիմակիցներիս հետ հանդիպել եմ, հանդերձարանում շատ լավ մթնոլորտ է»,- ասել է Մխիթարյանը:

Անդրադառնալով խաղային դիրքի վերաբերյալ հարցին՝ Մխիթարյանն ընդգծել է, որ նախընտրում է ենթահարձակվողի դիրքը, սակայն կարող է խաղալ նաև եզրերից, ընդ որում՝ կապ չունի աջ եզրում, թե ձախ: Նա հույս է հայտնել, որ կկարողանա իր որակներն օգտագործել թիմին օգտակար լինելու համար:

Հենրիխ Մխիթարյանն ասել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում հանդիպել է իր ներկա թիմակիցներին: «Իտալիայի հետ խաղից հետո առաջին անգամ հանդիպեցի Ալեսանդրո Ֆլորենցիի հետ, զրուցեցինք խաղի, «Ռոմայի» մասին: Այնուհետև մի քանի օր անց խաղի ու ակումբի գործերի մասին զրուցեցինք Ջեկոյի հետ, անգամ այսօր մարզմանը, քննարկեցինք խաղը, դրվագները: Բայց հավաքականն արդեն անցյալում է, հիմա պետք է կենտրոնանանք ակումբի խաղերի վրա»,- նշել է նա:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն այն կարծիքին չէ, որ, «Ռոմա» տեղափոխվելով, հետքայլ է կատարել: Նա նշել է, որ «Ռոմա»-ն մեծ ակումբ է, ունի մեծ պատմություն: Մխիթարյանը հույս է հայտնել, որ կհարմարվի «Ռոմա»-ի խաղին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ