Հիմա ծովը դեռ նրա ծնկներից է, դրա համար էլ պետությունը տրակտորի տեղ դրած՝ քշում է
Գիտե՞ք՝ որն է Փաշինյան Նիկոլի ամենամեծ և կոպիտ սխալը: Այն, որ ինքը կարծում է, թե իշխանության է եկել ՀԱՎԵՐԺ: Ինքը չի մտածում, որ մի օր՝ վաղ թե ուշ, պաշտոնաթող է լինելու և հատ-հատ պատասխան է տալու իր բոլոր արածների ու ասածների համար:
Հիմա ծովը դեռ նրա ծնկներից է, դրա համար էլ պետությունը տրակտորի տեղ դրած՝ քշում է, առանց մտահոգվելու ժողովրդի ապագայի մասին: Բայց վաղը իրեն տխուր օրեր են սպասվում, որովհետև ինքը վաղուց չափն անցել է:
Ինքն իր ողջ կեցվածքով և գործունեությամբ ասում է՝ չկա այս երկրում օրենք, միակ օրենքը ես եմ ու իմ թագավորական կամքը: Դեռ ոչ մի իշխանություն այս երկրում իրեն դուրս չի դրել օրենքից: Փաշինյանը դնում է՝ Աստված վերջը բարի անի:
Այսօր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ձեռքին կա Սահմանադրական դատարանի որոշում, սևով սպիտակի վրա, ըստ որի՝ նախագահը ենթակա չէ կալանքի: Բայց միապետը, ավելի ճիշտ՝ ցեղապետը, այն աստիճանի է վախի մեջ պահում դատավորներին, որ նույնիսկ այս որոշման հիմքով նրանք վախենում են Քոչարյանի խափանման միջոցը փոխել:
Եվ միայն Քոչարյանի գործը չէ, որում Նիկոլը իրեն դրսևորել է որպես միապետ: Ինչին որ նա դիպել է, փչացրել է, քայքայել է, ապակայունացրել է, խախտել է, վատացրել է:
Ես ուզում եմ ոգևորված Նիկոլին ու նրա խմբակին ասել՝ տղե՛րք, ձեր միջին տարիքը 28-29 է, դուք դեռ պիտի ապրեք այս երկրում, խելքներդ գլուխներդ հավաքեք:
Նարե Գրիգորյան