10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փողոցում մնացած հեղափոխություն

 Առհասարակ հեղափոխությունները ծնվում են ուղեղներում, գալիս են հրապարակ և նորից ավարտվում այն մարդկանց ուղեղներում՝ հանուն որոնց ծնվեց հեղափոխությունը և հետայդու նրանք կրողն են այդ գաղափարի եվ տերը՝ տերն ու նախաձերնողը այն փոփոխությունների, որոնցով պատկերացնում են իրենց ապագան։ Մեզանում հեղափոխությունը մնաց փողոցում. դարձավ փողոցային։

Կյանքում ոչինչ չարած ոչ մի տեղ չսովորած, ոչ մի օր չաշխատած, հների ժամանակ ստրկամտի հոգեբանությունով ապրած նորերից նույնը պահանջող մի ստվար հատված կախվեց հեղափոխություն բառից որպես վերջին փրկություն՝ վերջնականապես խորտակելով հեղափոխություն բառի մեծագույն արժեքը։

Երբ երկրի տնտեսության զարգացումից խոսում են մարդիք, ովքեր մինչև հեղափոխությունը նվազագույն աշխատավարձով, բայց մեծագույն հրճվանքով «շեֆ-շեֆ» կանչելով ապրել ու ոչինչ չեն արել գոնե հանուն իրենց, բայց այսօր խոսում են երկրի տնտեսությունից, հասկանում ես որ ինչ-որ բան սխալ է գնում։ Երբ այսօր անզիջում վազք է դեպի Ստեփանակերտ և Ստեփանակերտի հրապարակում սուրճ խմելով խոսում են Արցախի անվտանգությունից՝ հասկանում ես, որ Արցախի անվտանգությունն ավելի քան վտանգված է, ավելին՝ հենց այս տեսակի պատճառով են իրական անվտանգություն կերտողները մնում ստվերում։

Երբ Ֆեյսբուքում 45 ից 50 տարեկան տղամարդիկ՝ ընդ որում հաճախ արվեստագետներ, հայհոյանքով ստատուս են գրում Ֆեյսբուքում հայհոյող կանանց մասին, հասկանում ես, որ մեր մշակութային արժեհամակարգը այլևս այն չէ: Մեզ մտքի, բարոյականության, հոգեբանության հեղափոխություն է պետք։

Մեր չկրթվելու, չստացված կյանքի համար դիմացինին անիծելու եվ հայհոյելու փոխարեն մեր ներսը նայելու ունակություն է պետք. հակառակ դեպքում ամեն տեսակ հեղափոխություն և հակահեղափոխություն կմնա փողոցներում՝ դառնալով փողոցային:

Արթուր Ավետյան

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ