23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղաքային իշխանությունն աղբահանության խնդրի մեղքը բարդում է նախկինների վրա, նպատակ ունեն «Սանիթեք»-ին Հայաստանից դուրս մղել. ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ

«Սանիթեք»-ի հետ պայմանագիրը պետք է խզվի, քանի որ ասվել է, որ այլևս չի սպասարկելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Գալջյանը:

«Աղբահանության վիճակը այսպիսին է մի քանի օբյեկտիվ պատճառներով. առաջինը՝ ժամանակին՝ 2013 թվականին մրցույթի միջոցով աղբահանության իրականացումը տրվել է մենաշնորհային դիրքով «Սանիթեք» ընկերությանը: Երկու պայմանագիր է կնքվել «Սանիթեք»-ի հետ և բնականաբար մասնավոր ընկերությունը՝ իմանալով, որ մայրաքաղաքում ունի աղբահանություն իրականացնելու մենաշնորհային դիրք, չունենալով մրցակից, պատճառ չի ունեցել անհանգստանալու և ֆինանսական եկամուտները ճշգրիտ հաշվարկելու: Մրցակից չունենալը ենթադրում է աշխատանքային հանգստություն»,- ասաց Արմեն Գալջյանը:

Նրա խոսքով՝ նախորդ տարվա հոկտեմբերից, երբ ձևավորվեց նոր քաղաքային իշխանություն, սկսվեցին բանակցություններ «Սանիթեք» ընկերության հետ, որոնք չտվեցին բավարար արդյունք:

Իր հերթին ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց. «Որքան էլ քաղաքային իշխանությունը մեղքը բարդում է նախկին իշխանության վրա, այնուհանդերձ, քաղաքի պատասխանատվությունը գործող իշխանության վրա է: Կարծում եմ, որոշակի ճկունության բացակայություն կա: Պետք էր որոշակի պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի «Սանիթեք»-ը կարողանար սպասարկել և մաքրել մինչև մեքենաների շարքը կհամալրվեր»:

Սարգսյանի խոսքով՝ այս ստեղծված իրավիճակի նպատակը «Սանիթեք»-ին Հայաստանից ընդհանրապես դուրս մղելն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ