Դու Նիկոլի շիշը բռնողն ես եղել․ Աննա Հակոբյանը՝ պատգամավորին. Իրատես
Դեռ մեկ տարին չբոլորած՝ խորհրդարանի մեծամասնությունը ծվեն-ծվեն է լինում։ Սա կանխատեսելի էր հենց առաջին օրից։ Ո՞ւմ պարզ չէր, որ առանց գաղափարի, ոչ մի հարցում համախոհություն չունեցող, օրենսդրական աշխատանքից գլուխ չհանող մարդիկ չեն կարող միասին երկար աշխատել, թիմ ձևավորել։ Այսօր անգամ զավեշտալի է հետևել, թե ինչ տեմպով ու արագությամբ են խմբակցության նիստերը հաջորդում միմյանց, բայց էլի բոլորը ոչնչից տեղյակ չեն։
Թեթին հայտնի դարձավ, որ ՔՊ նիստերի ժամանակ եղանակ ստեղծողները երեք հոգի են՝ Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը և Աննա Հակոբյանը։ Վերջինս, պարզվում է, նաև խմբակցության հարցերով է զբաղվում ու, թերևս, ամենադաժանն է, բառիս բուն իմաստով։
Աննայի մասնակցությամբ օրերս անցկացված նիստում մի ուշագրավ դրվագ է եղել։ «Նիկոլի շիշ բռնող» արտահայտությունից զայրացող ու մամուլին դատի տվող Հայկ Սարգսյանը, երբ Ամուլսարի շահագործմանը դեմ է խոսել, Աննա Հակոբյանը նրան կրկին իր կարգավիճակն է հիշեցրել. «Դու ընդամենը Նիկոլի շիշը բռնողն ես եղել:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: