10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

”Ռուսաստանը չի նվիրի Արցախի հարցը Թուրքիային և Ադրբեջանին”

Թուրքագետ Արտակ Շաքարյանն այսօր մամուլի ասուլիսում, անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերությունների զարգացմանը, նշեց, որ Հայաստանը պետք է զգուշանա, որպեսզի այդ համագործակցությունը չվերածվի հակահայկական քայլի Լեռնային Ղարաբաղի լուծման հարցում:

”Չնայած ռուս-թուրքական տնտեսական հարաբերություններն խորանում են, երկու երկրներն էլ հասկանում են, որ իրենք այս տարածաշրջանում մրցակիցներ են”,-նշել է թուրքագետը: Ըստ նրա` Ռուսաստանը երբեք Ղարաբաղի հարցը չի նվիրի Թուրքիային և Ադրբեջանին, այլ կփորձի պահպանել ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրադրությունը:

”Ղարաբաղյան հարցի հանգուցալուծումն այս պահին ձեռնտու չէ ոչ ԱՄՆ-ին, ոչ Ռուսաստանին, ոչ էլ ԵՄ-ին: Մեզ էլ է այս ստատուս-քվոն ձեռնտու, քանի որ ճիշտ է Ղարաբաղը շատ լավ վիճակում չէ, սակայն կայունություն է պահպանում”,-հավելել է Ա. Շաքարյանը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ