25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է Փաշինյանը «Սորոսին» գործուղում Արցախ

Իշխանության ազգայինի դեմ մղվող պայքարը նոր հարթության մեջ է այլևս։ Ամուլսարի թեման սառեցրեցին, հետո ստամբուլյան կոնվենցիան։ Բնականաբար Փաշինյանը չի կարող բացահայտ հայտարարել, որ կողմ է Ամուլսարի, որպես հանք շահագործմանը և ստամբուլյան կոնվենցիային։ Եթե գնա նման քայլի ապա համաժողովրդական բողոքի մեծ ալիք կբարձրանա, իսկ եթե չգնա, կզրկվի իր սորոսական հզոր հենարան-թևից, վերջինս էլ իր ծրագրերն է ուզում օր առաջ իրականացնել։

Եվ որպեսզի սորոսականների շտապողականությունն ու ժողովրդի բողոքի ալիքը չբախվեն ու իր համար շաբաթն ուրբաթից շուտ չգա, որոշեց սորոսականներին գործուղել Արցախ։ Կառավարությունը, ժողովրդի փողերով, պետական բյուջեից 34 միլիոն է հատկացրել, որպեսզի Թրանսփարենսի ինթերնեյշնալ ու Իրազեկ քաղաքացիների միավորում հկ-ները անկախ դիտորդական առաքելությամբ ներկա լինեն Արցախի ՏԻՄ ընտրություններին։ Սա ոչ այլ ինչ է, քան անկախ դիտորդական առաքելության պատրվակով ալիևի մտերիմ, պետականության և ազգային ինքնության դեմ աշխատող Ջորջ Սորոսի թաթերը հասցնել Արցախ։

Զինադադարի մեջ գտնվող երկրում պացիֆիզմ քարոզող լիբերալները փորձում են հիմա էլ Արցախում քաղաքական կրքեր մեծացնել, քաղաքական խաղերի թատերաբեմ դարձնել այն ամուր դարպաս Արցախը, որի ճամփան 25 տարի առաջ մենք փակել ենք թուրքի առաջ։ Հայրենիքի սահմանները, հայրենիքը, ժողովրդին պահել և պաշտպանել է պետք, ոչ թե լարել իրար դեմ, թուլացնել։

Գրում է ազատամարտիկ-հետախույզ Գևորգ Գևորգյանը

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ