21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Իրաքում պայթյուններ են. շուրջ 100 մարդ է զոհվել

Առնվազն 107 մարդ զովել եւ 268-ը վիրավորվել են Իրաքում տեղի ունեցած մի շարք  պայթյունների հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն:

Ոստիկանների խոսքով` զինված գրոհայինները հարձակվել են Բաղդադից հյուսիս գտնվող ռազմական բազայի վրա: Հարձակման զոհն է դարձել 15 զինծառայող: Բաղդադից 30  կմ դեպի հարավ գտնվող Մահմուդիա քաղաքում մեքենաների պայթյունից 10 մարդ է զոհվել: Հարեւան Մադաին քաղաքում մի քանի պայթյունների արդյունքում եւս մի քանի մարդ է զոհվել: Ահաբեկչություններ են տեղի ունեցել նաեւ Ռամադի եւ Նաջաֆ քաղաքներում:

Միաժամանակ “Ալ Քաիդա” ահաբեկչական կազմակերպությունը ծայրահեղականների կայքերից մեկում տեսաուղերձ է հրապարակել` հայտարարելով, որ ահաբեկչությունների նոր փուլ է սկսում Իրաքում: Այս անգամ նրանց թիրախն են դառնալու դատավորները եւ քննիչները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ