22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Փնթի հետքայլ. Փաշինյանի զավեշտալի հանձնարարականը Ամուլսարի հարցում․ 168.am

Քանիցս նշվել է, որ վերջին շրջանում քաղաքական գործընթացներում գերակա են դարձել մանիպուլյատիվ հնարքներն ու հանրության կարծիքն իրականությունից խեղելու հստակ մշակված գործելաոճը։ Հայաստանյան վերջին զարգացումները կարծես ասվածի վառ ապացույցն են։

Մանիպուլյատիվ տեխնոլոգիաները ենթադրում են մարդկանց գիտակցության վրա ազդեցության մեթոդների հարուստ զինանոցի կիրառում: Զանգվածային լրատվության միջոցներն իրենց հասարակական-հոգեբանական ազդեցությունն իրականացնում են նախ և առաջ՝ տեղեկատվության կառավարման և մանիպուլյացիայի միջոցով:

Այս տեսանկյունից տեղեկատվությունը կարելի է կեղծել, բայց ներկայացնել՝ որպես իրական, աղավաղել` այն ներկայացնելով ոչ լիարժեքորեն կամ միակողմանի, խմբագրել` ավելացնելով սեփական մեկնաբանումները և կարծիքները, մեկնաբանել ինչ-որ մեկի շահի տեսանկյունից, թաքցնել, գաղտնի պահել ինչ-որ էական փաստեր: Բացի դրանից, ԶԼՄ-ում կիրառվում են. որոշակի, ընտրված փաստերի նկատմամբ ուշադրության գրավում, բովանդակությանն անհամապատասխան նյութի վերնագրում, արտահայտությունների վերագրում ինչ-որ մեկին, որոնք իրականում չեն հնչեցվել, ճշմարիտ, իրական տեղեկատվության հաղորդում ուշացումով, երբ այն կորցրել է իր արդիականությունը, ոչ հստակ մեջբերում, որը համատեքստից կտրված այլ իմաստ է ձեռք  բերում, հաճախ իրական իմաստին հակասող, Ամուլսարի շուրջ օղակը գնալով սեղմում է Փաշինյանի կոկորդը, և նա հարցի վերաբերյալ դրսևորում է անհասկանալի անադեկվատ վարքագիծ։

Երեկ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումից հայտնի դարձավ, որ նա թեմայի հետ կապված՝ կառավարության աշխատակազմին հանձնարարել է՝ «Էլարդի» եզրակացությունն ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն՝ պարզելու՝ արդյո՞ք եզրակացության մեջ կան տվյալներ, որոնք ՀՀ օրենսդրության համաձայն՝ Ամուլսարի հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում: Հանձնարարականից պարզ է դառնում, որ Նիկոլի հետքայլը (նահանջը) նույնքան փնթի է ու անկազմակերպ, ինչպես մյուս բոլոր գործողություններն են։

Միանգամայն ակնհայտ է, որ այս հանձարարականն ուղղակի զավեշտ է ու հերթական պրիմիտիվ մանիպուլյացիան, որովհետև բնական է, որ «Էլարդի» եզրակացությունը պարտադիր պետք է անցներ համապատասխան ոլորտային գերատեսչությունով՝ հարցի հետ կապված կարծիք ստանալու համար։

Այստեղ անտրամաբանականն այն է, որ կառավարությունն այսքան ժամանակ ձգձգել է և միայն այս փուլում է ուղարկում նախարարություն՝ կարծիք իմանալու համար, կամ, ասենք, ինչ մանկական պարզաբանում է, թե՝ «վերջին պահին մի պաշտոնյա առաջարկել է այնուամենայնիվ ևս մեկ անգամ փորձաքննություն անցկացնելու» մասին հերթական ֆեյք-նյուզը, սա բառախաղ է՝ ուրիշ ոչինչ։

Պետք է ընդգծել նաև, որ, այսպես կոչված, հեղափոխության կատարողներն ի սկզբանե հանդես էին եկել այդ արժեքներից միայն մի մասի (ժողովրդավարություն, արդարություն և կոռուպցիայի դեմ պայքար) կրողների դիմակի տակ, և հասարակությունից վարպետորեն քողարկել էին իրենց պատվիրատուների իրական նպատակները, գաղափարական և արժեքային գերակայություններն ու նախապատվությունները: Դա էր պատճառը, որ հասարակությունը չնկատեց, թե ինչ է կատարվում իրականում:

Իսկ իրականում հասարակության մի մասն առանց գիտակցելու սկսեց մերժել նաև այդ արժեքները, հիմնականում` ազգային արժեքները: Կատարողների անգաղափար իրական դեմքը սկսեց բացահայտվել, այսպես կոչված, հեղափոխությունից (իրականում` իշխանության բռնազավթումից) հետո, իսկ հասարակության լայն շերտերի կողմից նշված արժեքներին սպառնացող վտանգն անտեսելը կամ կասկածի տակ դնելն ակնհայտ դարձավ և արտահայտվեց հատկապես ԱԺ ընտրությունների ժամանակ, երբ առաջնությունը տրվեց, առանց բացառության, բոլոր հիմնարար ազգային արժեքներն արդեն անթաքույց մերժող ու ոտնահարող, հայատյաց, ազգ և հավատ մերժող, բարոյազուրկ և գաղափարազուրկ  քաղաքական ուժերին և նրանց ներկայացուցիչներին:

Արդյունքում`հասարակության մի ստվար զանգված նույնիսկ չնկատեց, թե ինչպես իր իսկ աչքում ստախոսները դարձան «ազնիվ», դասալիքները՝ «հերոս», այլասերվածներն ու աղանդավորները դարձան «ընդունելի և պաշտելի», ազգադավները՝ օրենքի, արդարության և իրավունքի «պաշտպաններ», վախկոտ չկայացածները դարձան «քաջ» և «առաջնորդ», դիլետանտ կիսագրագետները՝ «պրոֆեսիոնալ» պաշտոնյաներ, պատերազմում հաղթած հրամանատարները դարձան ատելի, հայրենասեր, պրոֆեսիոնալ, պետականամետ, կիրթ, հաջողակ, արժանապատիվ ու գիտակից մարդիկ՝ անլսելի և մերժելի։

Այսպես ասած՝ հատուկենտ օլիգարխները, մի քանի նախկին հնարավոր թալանչիներն ու կոռուպցիայի մեջ իրականում հնարավոր թաթախվածները, որոնց պատճառով էլ կային որոշ դժգոհություններ, «ինդուլգենցիաներ» վճարելով սահուն կերպով մտնելով իշխանության թևի տակ` դարձան պարզապես խոշոր սեփականատերեր և «օրինականացվեցին», ազգային կրթությունն ու մշակույթը դարձան մերժելի, և այլն:

Ստացվում է այնպես, որ պետության իմիջի և ընդհանուր նրա ապագայի հետ կապված լուրջ հարցերում հերթական անգամ կառավարությունը դրսևորում է փնթի վարքագիծ և ցուցաբերում է գեղջկական, ոտի վրա հարցերը լուծելու նաիվ գործելաոճ։ Ապացուցված բան է, որ մարդիկ, հատկապես այն ժամանակ, երբ իրենք էլ վստահ չեն իրենց որոշման վրա, հաճախ նմանակում են ուրիշների ռեակցիաները և արարքները:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ