23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր. Կարինե Աճեմյան

ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Կարինե Աճեմյանը գրում է. «ՀՔԾ մամլո խոսնակն այսօր մեկնաբանել էր, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը որևէ քրեական գործով, այդ թվում՝ մարտիմեկյան կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։ Երկակի տպավորություն եմ ստացել: Մի կողմից, իհարկե, ուրախ եմ, որ մեր կուսակցության ղեկավարի հանդեպ այս պահին քրեական հետապնդում չի իրականացվելու:
Մյուս կողմից մինչ այժմ, տարիներ ի վեր հասարակությունը կարծես թե այլ բան էր լսում. ինչ որ ճամպրուկներով Բաղրամյան տարվող փողերից, Մարտի 1-ի սպանություններից, կոռուպցիոն գործարքներից, Ամուլսարի լիցենզիայից և այլն: Փաստորեն, եթե Սերժ Սարգսյանը որևէ գործով կասկածյալ կամ մեղադրյալ չի, ուրեմն այս ամենը կարո՞ղ ենք ենթադրել, որ սուտ էր: Կամ հերյուրա՞նք: Միգուցե ամենասովորական մանիպուլյա՞ցիա: Գնալով օդում կախվող հարցերն ավելի են շատանում, փոխանակ պարզաբանումներն ավելանան ու վերջապես մարդիկ տեսնեն, թե ովքեր են իրական մեղավորները:
Չէ, այդպես անկեղծ չի, այդպես չի ստացվի: Բավարար ժամանակ ու լիարժեք իշխանություն ունեցել եք փաստերով խոսելու, հետևաբար կամ հիմա ապացույցներ ներկայացրեք մինչև հիմա ձեր կողմից հնչեցրած մեղադրանքների վերաբերյալ, կամ վեր կացեք ասեք, որ տարիներ շարունակ խաբել եք ժողովրդին, երրորդ նախագահից կերտելով մեր պետության բոլոր պրոբլեմների մարմնավորում՝ դեմոնիզացնելով նրան»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ