01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Անծրագիր: Բոլորը սպասում են. Հրապարակ

Սովետական Միությունը խայտառակ երկիր էր՝ իր հրեշավոր բնույթով, փակ սահմաններով, մարդու հանդեպ՝ որպես ոչնչության, որպես պտուտակի իր վերաբերմունքով, բնության ու բնական պաշարների հանդեպ անխնա ու վատնողական մոտեցմամբ։ Բայց այդ հսկա իմպերիայում նաեւ ուսանելի բաներ կային։

Ասենք, իր բնույթի մեջ այն կուռ համակարգ էր՝ հստակ գծագրված նպատակներով, քարոզչությամբ, այդ նպատակներին ու քարոզչական խնդիրներին ծառայող ինստիտուտներով, կրթական ու դաստիարակչական, կառավարման մարմիններով ու մեխանիզմներով եւ, իհարկե՝ սկզբունքներով։ Ցանկացած երկիր պետք է ունենա այդ կմախքը՝ նպատակներ, գաղափարներ եւ դրանց իրագործմանը ծառայող համակարգեր ու ինստիտուտներ։ Երբ չկա կմախքը, երկիրը վերածվում է անսեռ ու անսկզբունք մի զանգվածի, որտեղ տիրում են անարխիան ու ամենաթողությունը, որտեղ շունը տիրոջը չի ճանաչում։

Հիմա Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, որտեղ չկան ո՛չ սկզբունքներ ու նպատակներ, ո՛չ գաղափարներ ու գաղափարախոսություն, ո՛չ ինստիտուտներ ու համակարգեր, ո՛չ կրթական ու ռազմական դոկտրին, ո՛չ ծրագիր ու տեսլական։ Եվ յուրաքանչյուրը փորձում է այս ամորֆ զանգվածին տալ իր ցանկացած ձեւն ու բովանդակությունը։ Փորձում է արդարացնել ու բացատրել այս իրավիճակը։ Մեկը սա ազատություն ու դեմոկրատիա է կոչում։ Մյուսը սրա մեջ անիշխանություն եւ վտանգներ է տեսնում։ Երրորդը կարծում է, որ մեկ տարին շատ կարճ ժամանակ է ծրագիր ու գաղափարախոսություն ունենալու համար։ Չորրորդը համարում է, որ նախկին իշխանություններից ազատվելն այնքան մեծ ձեռքբերում է, որ դրանից ավելին մեզ պետք չէ։ Հինգերորդը կարծում է, որ երիտասարդները կգտնեն երկիրը ղեկավարելու եւ այն ճիշտ հունով առաջնորդելու ճանապարհը։ Բայց փաստ է, որ բոլորը սպասում են:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացե թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ