10 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Մուտքը բացեք». Ոստիկանների պատնեշը թույլ չի տալիս ակտիվիստներին մուտք գործել կառավարության շենք

Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող բնապահպան ակտիվիստներից հինգը փորձեցին մուտք գործել կառավարության շենք, սակայն ոստիկանների խումբը պատնեշ կազմեց ու թույլ չտվեց, որ նրանք մուտք գործեն կառավարության շենք։

«Հարգելի ոստիկաններ, սա մեր կառավարությունն է, թույլ տվեք, որ մուտք գործենք կառավարության շենք», – բարձրախոսով դիմելով ոստիկանների խմբին՝ հայտարարեց ցուցարարներից Անի Խաչատրյանը։

Այնուհետև հաջորդեցին «մուտքը բացեք» վանկարկումներ։ Ոստիկանության ծառայողները բարձրախոսով ճչացող ակտիվիստին հորդորում էին խոսել առանց էմոցիաների, առանց բարձր տոնի։ Նրանց ղեկավարը փոխանցեց, որ կառավարության նիստ է ընթանում և այս պահին շենք մուտք գործել հնարավոր չէ։

Ակտիվիստները ցանկանում են կառավարության նիստում ներկայացնել Ամուլսարի վերաբերյալ փորձագիտական եզրակացության իրական կողմը։

Նշենք, որ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կառավարության անդամները կուսումնասիրեն փորձաքննությունը Ամուլսարի վերաբերյալ և կհանգեն վերջնական որոշման։

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ