26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շշի Մելոյի» գործարար եղբայրը կալանավորվեց

ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականունով հայտնի Մելիք Մանուկյանի եղբայրը՝ «ՍԱՄ-ՀԱՐ» ՍՊԸ–ի տնօրեն, գործարար Ռոբերտ Մանուկյանը, կկալանավորվի: Նման որոշում է կայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը՝ բավարարելով քննիչի միջնորդությունը:

Նկատենք, որ Ռոբերտ Մանուկյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Մելիք Մանուկյանի նկատմամբ կատարված սպանության փորձից հետո։ Պայթյունի եղանակով միջպետական ճանապարհին եղբոր նկատմամբ կատարված սպանության փորձից հետո, նախնական քննության տվյալներով, նրա դրդմամբ վարորդը դեպքի վայրից հեռացրել է ավտոմեքենան։ Քննության խոչընդոտելու և ոստիկաններին դիմադրություն ցույց տալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում ոչ միայն վարորդին է մեղադրանք առաջադրվել, այլ նաև ՍՊԸ-ի տնօրենին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ