27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում շեշտադրումը «Ղարաբաղից ջոկատի» վրա: «BBC»-ի նյութից հայության դեմ ուղղված հիբրիդային պատերազմի հոտ է փչում

Երբ սառը ուղեղով փորձում ես վերլուծել «BBC»-ի նյութը, ապա հենց վերնագրից ակնհայտորեն Հայաստանի և հայության շահերի դեմ ուղղված հիբրիդային պատերազմի հոտ է փչում, որը եթե Բաքվի բռնապետի քարոզչամեքենայի կողմից ուղղակիորեն կամ անուղղակի կերպով չի ուղղորդվել կամ համակարգվել, ապա պետք է փառք տալ Աստծուն։

Օրինակ՝ ի՞նչ է նշանակում հիշյալ նյութում գրեթե անընդհատ բնույթ կրող շեշտադրումը «Ղարաբաղից ջոկատի» վրա։ Հայկական բանակն իրականում մեկն է, և դրա մի մասը տեղակայված է ՀՀ-ում, մյուսը՝ Արցախում, իսկ ցանկացած հրապարակում, որտեղ քարոզչության նուրբ կանոնների համաձայն փորձ է կատարվում տարբերակում մտցնել մեր ազգաբնակչության հայաստանյան և արցախյան հատվածների միջև, մեղմ ասած, հակասում է մեր համազգային շահերին, իսկ իրականում անթաքույց թշնամական գործողություն է մեր դեմ։

#Հայաստանը
#քարոզչություն

Վարդան Ոսկանյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ