23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արարատ Միրզոյանը չի վերդառնում՝ սիրելիների հետ շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ-ում. Հրապարակ

Ինչպես հայտնի է, հուլիսի 14-ից Ազգա­յին Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել էր ԱՄՆ։ Այցին մենք արդեն անդրադարձել ենք։ Պատվիրակության մի մասն արդեն վերադարձել է, իսկ Արարատ Միրզոյանը՝ իր սիրելիների հետ, շարունակում է «վոյաժներն» ԱՄՆ-ում։ Մենք պարզեցինք, որ Միրզոյանը նախապես պլանավորել է, որ իր հետ մինչև վերջ՝ հուլիսի 26-ը, պետք է մնան ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի Նախագահի տեղակալ, իմքայլական Աննա Կարապետյանը, իսկ ԲՀԿ-ական Արման Աբովյանին ու Լիլիթ Մակունցին մոտ մեկ շաբաթ առաջ տուն են ուղարկել։

Ի դեպ, այցը բաժանվել է երեք մասի. Մակունցն ու Աբովյանը մասնակցել են միայն առաջին մասի հանդիպումներին՝ 14–18-ը, Վաշինգտոնում։ Հուլիսի 19-21-ը Միրզոյանը եղել է Բոստոնում, կոնկրետ 20-ին հանդիպել է հայ համայնքի հետ, իսկ հուլիսի 25-26-ը, ըստ պաշտոնական լրահոսի, նա պետք է լինի Նյու Յորքում։ Սակայն Բոստոնի հայ համայնքի հետ հանդիպումից հետո ԱԺ կայքում որեւէ հաղորդագրություն այլեւս չկա ԱԺ նախագահի հանդիպումների մասին։ Ուշագրավ է, որ Մարուքյանը երեկ խուսափեց հարցից՝ ինքն ԱՍՆ-ո՞ւմ է, թե ոչ։ Ասաց միայն, որ իր մասնակցությամբ այցն ավարտվել է հուլիսի 18-ին:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ