23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է գնալ բանակցությունների. Աննա Նաղդալյան

ՀՀ կառավարության դիրքորոշումը նույնն է՝ Արցախյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային սկզբունքների հիման վրա, մասնավորապես՝ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի հիման վրա: Այս մասին այսօր «Օրբելի» կենտրոնում «Ղարաբաղյան հակամարտություն. Վերջին միտումներ» թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Արցախը պետք է լիարժեք ներգրավված և որոշիչ ձայն ունենա բանակցային գործընթացում: Դա մեզ համար գործնական որոշում է, քանի որ Արցախն այս գործընթացի հիմնական սուբյեկտն է: Եթե ուզում ենք արդյունավետություն ապահովել այս գործընթացում, Արցախը պետք է ներգրավվածություն ունենա»,- ասաց Ա.Նաղդալյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ի բացարձակ գերակայությունն Արցախի անվտանգությունն է: Ա.Նաղդալյանը կարևորեց բանակցային միջավայրը. «Երբ կա հայատյացություն, երբ մի ձեռքով կրակում են, մի ձեռքով՝ բանակցում, անհնար է գնալ բանակցությունների»:

Նրա խոսքով՝ Դուշանբեի անմիջական արդյունքն այն է, որ հաստատվեց օպերատիվ կապ: ԱԳՆ խոսնակը կարևորեց նաև այն մեխանիզմները, տարրերը, որ կան և ուղղված են միջադեպերի կանխարգելմանը:

Նա նշեց, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի ռիսկերի կախարգելման ու նվազեցման քայլերից: Նա կրկնեց, որ խաղաղությունը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն ՀՀ-ն չի գնա քայլերի, որոնք կնվազեցնեն Արցախի անվտանգությունը:

Հարցին, թե ինչպե՞ս կարող է որևէ լուծում ընդունելի լինել միաժամանակ 3 ժողովուրդների համար, և ո՞րն է ՀՀ-ի համար կարմիր գիծը, Ա.Նաղդալյանը պատասխանեց. «Դա Արցախի անվտանգությունն է ու դրանից բխող կարգավիճակը, մնացածը դիվանագիտության հարց է: Արցախի կարգավիճակը Արցախի ժողովուրդը պետք է որոշի»:

 
 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ