23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Ոսկե ձկնիկի պատմությունն ա … Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի կանայք վրդովված են /տեսանյութ/

«Ի՞նչ են արել, մարդասպա՞ն են, ինչ են, թող մեր անմեղ երեխեքին մեզ տան, աշխատատեղ չկա, ջահել երեխեք են, փոխանակ մի աշխատատեղ ստեղծեն, ի՞նչ են ուզում, իրենք լա՞վ ա, ուզում են լավ ապրեն, մենք չէ՞, ոսկե ձկնիկի պատմությունն է  դառել … բոլորը վարկերի, պարտքեր տակ են»,-ասաց Իջևանի մարզպետարանի դիմաց հավաքված բնակիչներից մեկը: 

 Իջևանում երեկ ոստիկանների և ճանապարհը փակած քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումներից հետո  կան ձերբակալվածներ, և նրանց  հարազատները հավաքել են Իջևանի մարզպետարանի դիմաց և պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին:

 «Խմած ոստիկանները եկել են ու բախումը սկսվել է»,- ասաց ձերբակալվածներից մեկի մայրը՝ նշելով, որ բախումը հրահրվել է ոստիկանների կողմից:

«Մենք փաստեր ունենք, որ հենց ոստիկաններն են հարձակվել ժողովրդի վրա, հիմա հավաքում ենք, որ ներկայացնենք և՛ դատախազություն, և՛ մարզպետարան, թող բացեն, նայեն»,-ասաց մեկ այլ բնակիչ:

Բողոքող կանանցից մեկն ասաց, որ ոստիկանները եկել էին ճանապարհը բացելու համար, բայց իրենց պատգամավոր Վահե Ղալումյանն ասել է՝ երեք օր միջազգային ճանապարհը չի բացվել, ինչը, ըստ նրա, ճիշտ չէ. 

«Մերթընդմերթ բացել ենք, որ չբացեինք էս մեքենաների վիճակը ի՞նչ կլիներ»,- ասաց կինը և նշեց, որ գիշերը եկել են և բոլորին հավաքել ու տարել: «Մեր դեպուտատը շատ սիրուն գիշերը ճռճռում էր ոստիկանության շենքում, բայց առաջին օրը ժողովուրդը հարց տվեց՝ «պարոն Ղալումյան մենք ուզում ենք որ օրինական հանենք, աշխատենք, բայց հասցրել են պարոն Օսիպյանին այնպես, որ մարդիկ իբրև նագլի ձևով են ուզում անտառ մտնեն, անտառհատում անեն:

Գիշերով մտել են տները, մի մասին ծեծել են, բռնի ուժով տարել, մյուս մասին էլ երեխու ծնողի առաջ, տկլոր-տկլիկ կանդալել են ու տարել: Ես ասել եմ, որ ուզում եմ իմ երեխու տեղը իմանամ, չասեցին»,-ասաց կինը: Ձերբակալվածի մայրը նշեց, որ տարել են բոլոր նրանց, ովքեր օրվա ապրուստն են հոգում: «Նա, ով օրվա հացի ապրուստն է հոգում, մենակ նրանց տարան, բայց էն ով, որ սղոցարաններ ունեն, լավ բիզնեսի տերեր են, ինչի՞ չեն նրանց տարել, ովքեր օրվա հարցի փողն են հոգում, նենց են տարել, որ ծնողը մնացել է շշմած, չգիտի ուր են տարել»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ